Կառավարության որոշումներ

5 Մարտի 2020, 235 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 780-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատելու մասին» N 780-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշումը լրացնել նոր՝ «1.3.» կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.3. Հաստատել՝
1) «Հիվանդությունների կամ ախտաբանական վիճակների ցանկը, որոնց դեպքում հաշմանդամ երեխա» կարգավիճակը սահմանվում է մինչև 18 տարին լրանալը՝ տվյալ փորձաքննության ժամանակ»՝ համաձայն N 4 հավելվածի.
2) «Հիվանդությունների կամ ախտաբանական վիճակների ցանկը, որոնց դեպքում հաշմանդամ երեխա» կարգավիճակը սահմանվում է մինչև 18 տարին լրանալը՝ 3-րդ տարվա դիտարկման պայմաններում»՝ համաձայն N 5 հավելվածի.
3) «Հիվանդությունների կամ ախտաբանական վիճակների ցանկը, որոնց դեպքում հաշմանդամ երեխա» կարգավիճակը սահմանվում է 5 տարի ժամկետով»՝ համաձայն N 6 հավելվածի:».
2) որոշումը լրացնել նոր՝ NN 4, 5, 6 հավելվածներով՝ համաձայն NN 1, 2, 3 հավելվածների.
3) որոշման N 2 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ախտաբանական վիճակներ, որոնց դեպքում 3-րդ տարվա դիտարկման պայմաններում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ».
4) որոշման N 3 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ախտաբանական վիճակներ, որոնց դեպքում 5-րդ տարվա դիտարկման պայմաններում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ».
5) որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 30-րդ կետի առաջին պարբերության «երկու տարի ժամկետով» բառերից հետո լրացնել «, հինգ տարի ժամկետով» բառերը, իսկ երկրորդ պարբերության «իսկ «Հաշմանդամ երեխա» կարգավիճակը` երկու տարի ժամկետով» բառերից հետո լրացնել «, հինգ տարի ժամկետով» բառերը.
6) որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 31-րդ կետի «գ» ենթակետում «(առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում, իսկ 2 և 4 տարի դիտման պայմաններում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշման NN 2 և 3 հավելվածների)» բառերը փոխարինել «(բժշկա-սոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների կողմից նույն հիվանդություններով կամ ախտաբանական վիճակներով 7 տարվա դիտարկումից հետո հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվածներին՝ 8-րդ տարվա դիտարկման դեպքում, իսկ սույն որոշման NN 2 և 3 հավելվածների համաձայն, համապատասխանաբար, 3-րդ և 5-րդ տարվա դիտարկման դեպքում)» բառերով.
7) որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 31-րդ կետը լրացնել նոր «ե» ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«ե) վերափորձաքննության արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ չճանաչված անձանց՝ նոր հիվանդություններով կամ ախտաբանական վիճակներով հաշմանդամություն ունեցող անձ սահմանելու դեպքում, հաշմանդամությունն անժամկետ սահմանվում է սույն կետի պահանջներին համապատասխան».
8) որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 32-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«32. «Հաշմանդամ երեխա» կարգավիճակ, մինչև 18 տարին լրանալը ժամկետով սահմանվում է՝ համաձայն 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշման NN 4, 5 հավելվածների»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հավելված