Կառավարության որոշումներ

27 Փետրվարի 2020, 229 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ ու 7-րդ մասերը և 9-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը և 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը             ո ր ո շ ու մ է․
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հետ վերցնել A0 լայնաֆորմատ սկաները (Colortrac SmartLF SC42 Xpress express colour, սերիական համարը՝ H20509468)՝ սկզբնական արժեքով՝ 2,941.50 հազ. դրամ (մնացորդային արժեքը՝ 2,101.1 հազ. դրամ), և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը, ինչպես նաև գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Արխիվ

2024

2023