Կառավարության որոշումներ

27 Փետրվարի 2020, 217 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետությանը օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Ռուսաստանի Դաշնությունում Կորեայի Հանրապետության դեսպանատան կողմից հանձնված 2019 թվականի արտադրության նույնացման (vin) XWEFC41CBKC004565 համարով, 10.881.780 դրամ ձեռքբերման արժեքով, «KIA CERATO» մակնիշի տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք):
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը ամրացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Ռուսաստանի Դաշնությունում Կորեայի Հանրապետության դեսպանատան հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրանց հետ կապված, ինչպես նաև գույքի պետական հաշվառման ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023