Կառավարության որոշումներ

27 Փետրվարի 2020, 214 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, Պետական գույքի կառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության հաշվեկշռում հաշվառված «Շևրոլետ-Նիվա» մակնիշի, 2017 թվականի արտադրության, նույնացման (vin) X9L212300H0615772 համարի, 5,280,000 դրամ հաշվեկշռային արժեքով և 5,280,000 դրամ շուկայական արժեքով տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և նվիրաբերել Արցախի Հանրապետությանը՝ Արցախի Հանրապետության ոստիկանությանը փոխանցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Արցախի Հանրապետության ոստիկանության պետի հետ կնքել նվիրաբերության պայմանագիր՝ պայմանագրում նախատեսելով դրույթ այն մասին, որ պայմանագրի կնքման և սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման հետ կապված ծախսերն իրականացվելու են Արցախի Հանրապետության ոստիկանության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագիրը կնքվելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։