Կառավարության որոշումներ

27 Փետրվարի 2020, 213 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը նոր լիազորություններ վերապահելու մասին» N 653-Ն որոշման 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. «Անալիտիկ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերության` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին վերապահելու մասին» N 1348-Ն որոշման վերնագրում և 1-ին կետում «էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու մասին» N 164-Ն որոշման 3-րդ կետում «էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023