Կառավարության որոշումներ

27 Փետրվարի 2020, 210 - Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, համայնք Աշոցք, գյուղ Աշոցք, 4-րդ փողոց 3/2 հասցեում գտնվող՝ 3 070 859 դրամ կադաստրային արժեքով, 254.86 քառ. մետր մակերեսով շենքը և 20 775 դրամ կադաստրային արժեքով, 16.26 քառ. մետր մակերեսով (35.77 խոր. մ) պարիսպը (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի զինվորական կոմիսարիատի Աշոցքի բաժանմունքը տեղակայելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները: