20 Փետրվարի 2020, 191 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 166-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տեղական ինքնակառավարման մարմիններին պետական աջակցության նպատակով նախատեսված հատկացումները բաշխելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 166-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) N 2 աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
2) N 11 աղյուսակի 2-րդ տողում Բերդ բառը փոխարինել Նոյեմբերյան բառով, իսկ 3-րդ տողում Նոյեմբերյան բառը՝ Բերդ բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: