9 Փետրվարի 2006, 216 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահին`
ա) «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին»
N 2162-Ն որոշման N 5 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման
07 խմբի 09 ենթախմբի «03. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2006-2008 թվականների պետական ծրագրի իրականացման նպատակով պետական աջակցություն «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ին» ծրագրի համաձայն «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել նվիրաբերության պայմանագիր.
բ) նվիրաբերության պայմանագրում նախատեսել, որ նշված ծրագրով հաստատված միջոցները «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից պետք է օգտագործվեն սույն որոշման N 1 հավելվածում նշված գույքի ձեռքբերման նպատակով և բաշխվեն սույն որոշման N 2 հավելվածում նշված կազմակերպություններին:
2. Սահմանել, որ հասարակական կազմակերպություններին հատկացվող գույքը տրվում է անհատույց օգտագործման իրավունքով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։