13 Փետրվարի 2020, 169 - Ա
ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը մինչև 2019 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ առաջացած շահութաբաժնի պարտավորությունը` 67.018.749,69 դրամ մայր գումարի և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ դրա նկատմամբ հաշվարկված տոկոսների (տույժերի) հանրագումարի չափով, մարել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը` եռամսյա հավասարաչափ համամասնությամբ:
2. Սահմանել, որ`
1) մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական արդյունքներով առաջացած որևէ տարվա վնասների առկայությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ սույն որոշման 1-ին կետով սահմանվող` տվյալ տարվա եռամսյակային համամասնությամբ նախատեսված պարտավորությունների մարման համար.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դադարեցվում է հետաձգման առաջա
դրված պարտավորությունների ամբողջ ծավալի նկատմամբ տոկոսների (տույժի) հաշվարկումը.
3) եռամսյակային համամասնությունները (չափաքանակները) չպահպանելու դեպքերում եռամսյակային համամասնության խախտման հետևանքով չկատարված պարտավորության մասով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տոկոսների հաշվարկումը շարունակվում է` մինչև այդ մասով պարտավորության մնացորդի ամբողջական մարումը.
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողովում` սույն որոշմամբ նախատեսված շահութաբաժնի չափը և եռամսյակային համամասնությունը հաստատելու մասին որոշման ընդունումը.
2) ընդհանուր ժողովի որոշման ընդունումից հետո 15-օրյա ժամկետում ապահովել շահութաբաժինների վճարման չափի և համամասնությունների վերաբերյալ տարեկան ընդհանուր ժողովի որոշման մասին արձանագրությունից քաղվածքը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելը: