Կառավարության որոշումներ

13 Փետրվարի 2020, 164 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել՝ Միավորված ազգերի զարգացման ծրագրի (այսուհետ՝ ՄԱԶԾ) Հայաստանի Հանրապետությունում իրականացվող «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումը անտառային և դաշտային հրդեհների կառավարման և ներուժի զարգացման միջոցով» ՄԱԶԾ – Ռուսաստան N 00102520/00104555 ծրագրի շրջանակներում 24,400,000.00 դրամ ընդհանուր արժողությամբ ձեռք բերված մեքենաները (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը սեփականության իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) 10-օրյա ժամկետում ապահովել որոշման 1-ին կետում նշված գույքի՝ որպես նվիրատվության մասին պայմանագրի կնքումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո 15-օրյա ժամկետում ապահովել մեքենաների պետական գրանցումը և հաշվառումը.
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերն իրականացնել գույքն ընդունող կողմի միջոցների հաշվին:

Հավելված