Կառավարության որոշումներ

13 Փետրվարի 2020, 152 - Ն

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 1313-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Գործողության մեջ դնել Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի խորհրդի իրավական բնույթի հետևյալ նորմատիվ իրավական ակտը՝
1) Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի «Համապատասխանության գնահատման հավատարմագրված մարմինները (այդ թվում՝ սերտիֆիկացման մարմիններ, փորձարկման լաբորատորիաներ (կենտրոններ) Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառելու, ինչպես նաև այն ձևավորելու ու վարելու կարգի մասին» N 100 որոշումը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) ներառման, միասնական ռեեստրի ձևավորման ու վարման կարգի, ինչպես նաև տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրի ձևավորման ու վարման կարգի մասին» N 1313-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից վեց ամիս հետո:

 

Հավելված

Արխիվ

2024

2023