Կառավարության որոշումներ

6 Փետրվարի 2020, 131 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1531-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1531-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) 2-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Հորդանան» բառից հետո լրացնել «, ԵՄ երկրներ, Թուրքիա, Բանգլադեշ» բառերով.
2) 3-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Իտալիա» բառից հետո լրացնել «, ԵՄ երկրներ, Թուրքիա» բառերով.
3) 4-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Իտալիա» բառից հետո լրացնել «, Թուրքիա, Մեծ Բրիտանիա, ԵՄ երկրներ» բառերով.
4) 5-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Ավստրիա» բառից հետո լրացնել «, ԵՄ երկրներ, Թուրքիա» բառերով.
5) 6-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Իտալիա» բառից հետո լրացնել «, Թուրքիա, ԵՄ երկրներ» բառերով.
6) 7-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Բելգիա» բառից հետո լրացնել «, Թուրքիա, ԵՄ երկրներ, Ինդոնեզիա» բառերով.
7) 8-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Բելգիա» բառից հետո լրացնել «, Թուրքիա, ԵՄ երկրներ, Ինդոնեզիա» բառերով.
8) 9-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Իտալիա» բառից հետո լրացնել «, Թուրքիա, ԵՄ երկրներ» բառերով:

 

Արխիվ

2024

2023