Կառավարության որոշումներ

6 Փետրվարի 2020, 133 - Ա

«ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԹԻՎ 5222-ԱՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ, ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՉԱՓՈՎ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2013 թվականի մայիսի 17-ին ստորագրված «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ֆինանսավորման թիվ 5222-ԱՄ համաձայնագրի (այսուհետ` վարկային համաձայնագիր) շրջանակներում ձեռք բերված պետական սեփականություն հանդիսացող գույքի հանձնում-ընդունումն ապահովելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը       ո ր ո շ ու մ է.
1. Վարկային համաձայնագրի շրջանակներում ձեռք բերված և 100 տոկոս պետական մասնակցությամբ «Սևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության օգտագործմանը հանձնված՝ պետական սեփականություն համարվող 319,074,880.57 դրամ արժեքով գույքը բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների կազմակերպման նպատակով նվիրաբերել «Սևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` համաձայն N 1 հավելվածի:
2. Վարկային համաձայնագրի շրջանակներում «Սևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նորակառույց մասնաշենքի կառուցման՝ 2018 թվականի սեպտեմբերի 7-ին ավարտված աշխատանքների արժեքով՝ 942,539,799 դրամով, ավելացնել «Սևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ լրացուցիչ թողարկելով և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխելով 94,253 հասարակ բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 10,000 դրամ արժեքով:
3. Վարկային համաձայնագրի շրջանակներում ձեռք բերված և 100 տոկոս պետական մասնակցությամբ «Արտաշատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության օգտագործմանը հանձնված՝ պետական սեփականություն համարվող 480,155,382.33 դրամ արժեքով գույքը բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների կազմակերպման նպատակով նվիրաբերել «Արտաշատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` համաձայն N 2 հավելվածի:
4. Վարկային համաձայնագրի շրջանակներում «Արտաշատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիմնանորոգված մասնաշենքերի՝ 2018 թվականի սեպտեմբերի 13-ին ավարտված աշխատանքների արժեքով՝ 1,586,405,718 դրամով, ավելացնել «Արտաշատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ լրացուցիչ թողարկելով և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխելով 31,728 հասարակ բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 50,000 դրամ արժեքով:
5. Վարկային համաձայնագրի շրջանակներում ձեռք բերված և «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության օգտագործմանը հանձնված՝ պետական սեփականություն համարվող 3,276,000 դրամ արժեքով ռենտգենյան ժապավենների սկաները բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների կազմակերպման նպատակով նվիրաբերել «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն N 3 հավելվածի:
6. Վարկային համաձայնագրի շրջանակներում ձեռք բերված և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հանձնված՝ պետական սեփականություն համարվող 18,206,456 դրամ արժեքով համակարգչային սարքավորումներն ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ համաձայն N 4 հավելվածի:
7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներին համապատասխան գույքը նվիրաբերելու վերաբերյալ պայմանագրերի կնքումը շահառու հանդիսացող բժշկական կազմակերպությունների հետ` պայմանագրերում նախատեսելով դրույթներ, ըստ որոնց գույքը պետք է օգտագործվի սույն որոշմամբ սահմանված բժշկական կազմակերպությունների կողմից` բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների կազմակերպման նպատակով:
8. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Արարատի մարզպետներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված բժշկական կազմակերպությունների կանոնադրական կապիտալների ավելացումը, կանոնադրությունների մեջ համապատասխան փոփոխությունների կատարումը և օրենքով սահմանված կարգով գրանցումը համապատասխան բաժնետիրական ընկերությունների միջոցների հաշվին:

Հավելված