Կառավարության որոշումներ

6 Փետրվարի 2020, 107 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 19-ի «Ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու մասին» N 111-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները ՝
1) որոշման վերնագիրը «ԿԱՐԳԸ» բառից հետո լրացնել «ԵՎ ՉԱՓԸ» բառերով.
2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել՝
1) ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման չափը՝ համաձայն N 2 հավելվածի:».
3) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը.
4) որոշման հավելվածի՝
ա. վերևի աջ անկյունում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով,
բ. 3-րդ կետում «և պետական կառավարման լիազոր մարմնի միջև» բառերը փոխարինել «հետ» բառով,
գ. 3-րդ կետի «զ» ենթակետը «պայմանագրի» բառից առաջ լրացնել «դասընթացի մեկնարկի օրը, ամիսը, տարեթիվը,» բառերով,
դ. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «թ» ենթակետով.
«թ) դասընթացի տեսակը` ուսում կամ վերապատրաստում:»,
ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ և 11-րդ կետերով.
«10. Ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած փոխհատուցման ենթակա ծախսերի հաշվարկներն իրականացվում են յուրաքանչյուր անձի համար, ընդ որում`
ա. օտարերկրյա պետություններում սովորողներինը և վերապատրաստում անցնող ոստիկանության ծառայողներինը` Հայաստանի Հանրապետության ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչությունում` տնտեսական վարչության համապատասխան տեղեկանքի հիման վրա,
բ. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողներինը և վերապատրաստում անցնող ոստիկանության ծառայողներինը` ուսումնական հաստատությունում, ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրային քաղաքականության վարչություն կամ կադրային ծառայություն ունեցող ստորաբաժանումներ:
11. Ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար ծախսերի փոխհատուցման ենթակա գումարի չափի հաշվառումն իրականացվում է սույն որոշման N 2 հավելվածի համաձայն և հաշվառման թերթիկը (N 2 հավելվածի ձև) կցվում է ոստիկանության ծառայողի անձնական գործին:».
5) որոշումը լրացնել N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

 

Արխիվ

2024

2023