6 Փետրվարի 2020, 106 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իգ» կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից՝ հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման և առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն տալու կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի N 909-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 489-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ՝ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ, ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 909-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իգ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.».
3) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից՝ հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն տալու կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալու, տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալը մերժելու, վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալու, վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալը մերժելու մասին որոշումների ձևերը` համաձայն N 3 հավելվածի.
4) տրանսպորտային միջոցների վերասարքավորման ժամանակ իրականացման ենթակա տեխնիկական պայմանները` համաձայն N 4 հավելվածի:».
4) որոշման 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
5) որոշման N 1 հավելվածի վերնագրից և 1-ին կետից, N 2 հավելվածի 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը.
6) որոշման NN 1 և 2 հավելվածների՝
ա. 2-րդ կետերը «սեփականատերը (լիազորված անձը)» բառերից հետո լրացնել «(այսուհետ՝ դիմումատու)» բառերով,
բ. 5-րդ կետերում և 7-րդ կետերի 2-րդ ենթակետերում համապատասխանաբար «անձին» բառը փոխարինել «դիմումատուին» բառով, իսկ «անձը» բառը՝ «դիմումատուն» բառով,
գ. 7-րդ կետերը համապատասխանաբար լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-10-րդ ենթակետերով՝
«4) ՀՍՏ 185-2018 Հայաստանի Հանրապետության ստանդարտի գունագրաֆիկ երանգավորման պահանջի համաձայն՝ դրանք հանդիսանում են օպերատիվ ծառայությունների ավտոմոբիլներ, ավտոբուսներ կամ մոտոցիկլներ, կամ դրանց վրա առկա են գունագծապատկերներ, ճանաչման նշաններ, մակագրություններ կամ լուսային և ձայնային ազդանշաններ.
5) մակնիշի տրանսպորտային միջոցը համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո վերափոխվում է այլ մակնիշի.
6) միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցի համար նախատեսված թափքի տեսակ ունեցող տրանսպորտային միջոցը համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո վերափոխվում է նույն թափքի տեսակ ունեցող բեռնատար (կամ բեռնաուղևորատար) տրանսպորտային միջոցի.
7) արտաքին տեսքը փոխվել է գոյություն չունեցող տրանսպորտային միջոցի տեսքով.
8) արտադրող ավտոգործարանի կողմից չնախատեսված շարժիչ է տեղադրվել.
9) մեկից ավելի ավտոմոբիլների ընթացքային մասերից ստացվել է մեկ ավտոմոբիլ.
10) ավտոմոբիլի հենասարքը կարճացնելու կամ երկարացնելու միջոցով նոր տիպի ավտոմոբիլ է ստացվել:».
7) որոշումը լրացնել NN 3 և 4 հավելվածներով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: