30 Հունվարի 2020, 97 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՍՏՐԱԴԱՅԻՆ ՋԱԶ-ՆՎԱԳԱԽՈՒՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ամրացված 3320000 դրամ համախառն հաշվեկշռային արժեքով, 400423 դրամ կուտակված մաշվածությամբ, 2919577 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը (հիմնական միջոցներ)` համաձայն հավելվածի, անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Հայաստանի էստրադային ջազ-նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Հայաստանի էստրադային ջազ-նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) կնքման և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի էստրադային ջազ-նվագախումբ պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին: