Կառավարության որոշումներ

16 Հունվարի 2020, 35 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՅՐՈՒՄԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱԳՐԱՏԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 4-րդ և 76-րդ հոդվածի 5-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի «գ» ենթակետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի միջնորդությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այրումի համայնքի ղեկավարին Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության, սույն որոշման N 1 հավելվածում նշված կադաստրային ծածկագրերով հողամասերից 112.0 հեկտարը, այգի հիմնելու նպատակով, բացառապես նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով՝ առանց մրցույթի, 25 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրել սույն որոշման N 2 հավելվածում նշված անձանց։
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այրումի համայնքի ղեկավարին սույն որոշման N 2 հավելվածում նշված քաղաքացիների հետ կնքվող հողամասերի վարձակալության պայմանագրերում ներառել դրույթ այն մասին, որ մեկ տարվա ընթացքում հողամասերը ոչ նպատակային օգտագործման դեպքում վարձակալության պայմանագիրը համայնքի ղեկավարը կարող է միակողմանի վաղաժամկետ լուծել, ինչպես նաև նախատեսել կետ, որով վարձակալին արգելվում է օտարել իր վարձակալության իրավունքը կամ հողամասը տրամադրել ենթավարձակալության:
3. Հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագրերի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարելու է վարձակալը՝ սեփական միջոցների հաշվին:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այրումի համայնքի ղեկավարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումները։

 

Հավելված

Արխիվ

2024

2023