Կառավարության որոշումներ

9 Հունվարի 2020, 17 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ամրացված 20 միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումը՝ դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջոցների հաշվին:

 

Հավելված