26 Դեկտեմբերի 2019, 1974 - Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված` 8 միավոր տրանսպորտային միջոցը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին` համաձայն հավելվածի, հետագայում օտարելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված՝ 2012 թվականին թողարկված «Տոյոտա Քեմրի 2.5 ԳԱՍ» մակնիշի, 056 LL 60 պետհամարանիշի, JTNBF4FK903020832 նույնականացման համարով, 14.000.000,0 դրամ սկզբնական արժեքով, 2.501.935,0 դրամ մնացորդային արժեքով ավտոմեքենան հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`
1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետի՝
1) 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների կատարման և տրանսպորտային միջոցների հաշվառման հետ կապված ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին.
2) 2-րդ ենթակետով նախատեսված աշխատանքների կատարման և տրանսպորտային միջոցի հաշվառման հետ կապված ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջոցների հաշվին: