26 Դեկտեմբերի 2019, 1931 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ի մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1275-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին և 4.2-րդ կետերով.
«4.1. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նշված գումարը չի ներառում կազմակերպության կողմից 2019 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումների մասով հաշվանցման ենթակա ավելացված արժեքի հարկը:
4.2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ֆինանսավորումն իրականացնել ըստ «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված փաստացի հաշվետվության:»: