Կառավարության որոշումներ

26 Դեկտեմբերի 2019, 1964 - Ա

ՀՈՂԱՄԱՍԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի համայնքի ավագանու 2019 թվականի օգոստոսի 29-ի N 44-Ա որոշմամբ՝ նվիրատվության կարգով հատկացված՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի համայնքի սեփականությունը հանդիսացող` Երևանյան խճուղու N 87 հասցեում գտնվող՝ 06-006-0570-0034 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասից առանձնացված՝ 0.35062 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 06092019-06-0027, 06.09.2019 թ.) ընդունել որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` Սպիտակի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի համար շենք կառուցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝
1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության մասին պայմանագիր.
2) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների իրականացումը` անհրաժեշտ ծախսերը կատարելով Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին: