24 Դեկտեմբերի 2019, 1910 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով սահմանված սուբվենցիոն հատկացումների շրջանակներում սույն որոշման հավելվածում նշված աշխատանքների գծով համայնքների հետ կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրերում կատարել փոփոխություններ՝ պայմանագրերի գործողության ժամկետ սահմանելով մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: