Կառավարության որոշումներ

24 Դեկտեմբերի 2019, 1913 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) NN 3, 4, 5 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն՝ NN 1, 2 և 3 հավելվածների.
2) 08 բաժնի 02 խմբի 05 դասի «1114. Սփյուռքի հայապահպանության ծրագիր» ծրագրի «11002. Կրթամշակութային միջոցառումների իրականացում» միջոցառման մասով N N 11 և 11.1 հավելվածների 11.24 և 11.1.24 աղյուսակներում «Միջոցառումն իրականացնողի անվանումը» տողը լրացնել «և մասնագիտացված կազմակերպություն» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված