Կառավարության որոշումներ

8 Օգոստոսի 2019, 1818 - Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Շահումյանի և Տափերականի համայնքների ղեկավարների առաջարկությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Երեխաների քաղաք» կառուցելու և անապահով սոցիալական պայմաններում ապրող, հաշմանդամություն ունեցող երեխաների լիակատար զարգացման և ինքնադրսևորման, մանկական աղքատության կրճատմանն ուղղված բարեգործական ծրագրի իրականացման նպատակով համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի՝
1) Շահումյանի համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության 14.913 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու վերաբերյալ Շահումյանի համայնքի ղեկավարի առաջարկությանը.
2) Տափերականի համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 10.2 հեկտար մակերեսով վարելահողը «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու վերաբերյալ Տափերականի համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Հաստատել բարեգործական ծրագրի շրջանակներում հողամասերն անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու գործարքների հիմնական պայմանները` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործելու դեպքում սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

Հավելված