24 Դեկտեմբերի 2019, 1909 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1073-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ N 1 հավելվածի 3-րդ և 57-րդ կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 1073-Ն որոշման N 1 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելվածի:
2․Որոշման N 1 հավելվածում նախատեսված՝
1) Կոտայքի մարզի «Գառնիի համայնքի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման NՀԾ-ԲՄ-ԱՇՁԲ-2018/2 ծածկագրով պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը.
2) Կոտայքի մարզի Եղվարդի համայնքի Զովունի գյուղի «Խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-(ԳՀ)ԱՇՁԲ-2019/100 ծածկագրով և Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքի «Խմելու ջրի արտաքին և ներքին ցանցերի հիմնանորոգում, խորքային հորերի և ՕԿՋ-ի հիմնանորոգում, կառուցում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման NՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/71 ծածկագրով պայմանագրերի ժամկետները երկարաձգել մինչև 2020 թվականի փետրվարի 28-ը.
3) Շիրակի մարզի «Հացիկ բնակավայրի դպրոցի հիմնանորոգում» և «Տուֆաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնանորոգում» ծրագրերի իրականացման նպատակով կնքված աշխատանքների պետական գնման NՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/33 և NՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/31 ծածկագրերով պայմանագրերի ժամկետները երկարաձգել մինչև 2020 թվականի փետրվարի 28-ը.
4) Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Պռոշյան 11 և Ա. Մանուկյան 9 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման NՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/87 ծածկագրով պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի հունվարի 30-ը, պայմանագրային գնի սահմաններում կատարել 15 տոկոսից ավելի փոփոխություններ` պայմանավորված պայմանագրով նախատեսված սկզբնական աշխատանքների փոխարինմամբ այլ աշխատանքներով և պայմանագրի գումարն ավելացնել ավելի քան 10%-ով՝ համայնքի կողմից տրամադրված լրացուցիչ միջոցների հաշվին.
5) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Կապան քաղաքի կամուրջների վերանորոգում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման NՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/54 ծածկագրով պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի մարտի 15-ը, պայմանագրային գնի սահմաններում կատարել 15 տոկոսից ավելի փոփոխություններ` պայմանավորված պայմանագրով նախատեսված սկզբնական աշխատանքների փոխարինմամբ այլ աշխատանքներով և պայմանագրի գումարն ավելացնել ավելի քան 10 %-ով՝ համայնքի կողմից տրամադրված լրացուցիչ միջոցների հաշվին.
6) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքի «Քաղաքի կոյուղուգծերի ընդլայնում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման ՀԾ-ՀԲՄ-ԱՇՁԲ-2019/4 ծածկագրով պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի հունվարի 20-ը, ներկայիս պայմանագրային գնի սահմաններում կատարել 15 տոկոսից ավելի փոփոխություններ` պայմանավորված պայմանագրով նախատեսված սկզբնական աշխատանքների փոխարինմամբ այլ աշխատանքներով.
7) Արմավիրի մարզի Այգեշատի (Էջմ.) համայնքի «Ոռոգման համակարգի ներքին ցանցի վերանորոգում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման NՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/34 ծածկագրով պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի մարտի 15-ը, պայմանագրային գնի սահմաններում կատարել 15 տոկոսից ավելի փոփոխություններ` պայմանավորված պայմանագրով նախատեսված սկզբնական աշխատանքների փոխարինմամբ այլ աշխատանքներով.
8) Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի «Աղբյուրակապի և ՕԿՋ-ի հիմնանորոգում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/95 ծածկագրով պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի փետրվարի 15-ը, պայմանագրային գնի սահմաններում կատարել 15 տոկոսից ավելի փոփոխություններ` պայմանավորված պայմանագրով նախատեսված սկզբնական աշխատանքների փոխարինմամբ այլ աշխատանքներով.
9) Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Մարտունի քաղաքի խմելու ջրագծի և կոյուղագծի ներքին ցանցի կառուցում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/61-2 ծածկագրով պայմանագրի գնի սահմաններում կատարել 15 տոկոսից ավելի փոփոխություններ` պայմանավորված պայմանագրով նախատեսված սկզբնական աշխատանքների փոխարինմամբ այլ աշխատանքներով.
10) Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Էլլառ թաղամասի «Ոռոգման համակարգի անցկացում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/58 ծածկագրով պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի փետրվարի 15-ը, պայմանագրային գնի սահմաններում կատարել 15 տոկոսից ավելի փոփոխություններ` պայմանավորված պայմանագրով նախատեսված սկզբնական աշխատանքների փոխարինմամբ այլ աշխատանքներով.
11) Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի «Մարգահովիտի ամբուլատորայի վերանորոգում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/18 ծածկագրով, Լոռու մարզի Քարինջ գյուղի «Գյուղ մտնող ջրագծի հիմնանորոգում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/91 ծածկագրով և Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքի «Խմելու ջրի համակարգի կառուցում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/8 ծածկագրով պայմանագրերի ժամկետները երկարաձգել մինչև 2020 թվականի փետրվարի 20-ը, պայմանագրային գնի սահմաններում կատարել 15 տոկոսից ավելի փոփոխություններ` պայմանավորված պայմանագրով նախատեսված սկզբնական աշխատանքների փոխարինմամբ այլ աշխատանքներով:
3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: