24 Դեկտեմբերի 2019, 1907 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ կետին, 9-րդ հոդվածի 3-րդ, 6-րդ, 10-րդ, 12-րդ, 14-րդ և 16-րդ կետերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության
բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ, լրացումներ և վերաբաշխումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման ցուցանիշներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1328-Ն որոշման N 2 հավելվածի աղյուսակում «Բաժին» և «Խումբ» սյունակներում «04» և «09» թվերը համապատասխանաբար փոխարինել «06» և «04» թվերով.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեին գումար հատկացնելու մասին» N 891-Ն որոշման N 4 հավելվածի աղյուսակում «1139» ծրագրի «11001» միջոցառումը հանել.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 379-Ն որոշման 4-րդ կետում «միջոցներից» բառը փոխարինել «Հարկային եկամուտներ և պետական տուրքեր» եկամտատեսակի գծով մուտքերից» բառերով, իսկ «Այլ եկամուտներ» բառերը՝ «Այլ հարկային եկամուտներ» բառերով.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 660-Ն որոշման 4-րդ կետում «միջոցներից» բառը փոխարինել «Հարկային եկամուտներ և պետական տուրքեր» եկամտատեսակի գծով մուտքերից» բառերով, իսկ «Այլ եկամուտներ» բառերը՝ «Այլ հարկային եկամուտներ» բառերով.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 179-Ն որոշման 2-րդ կետը «ֆինանսավորման համար» բառերից հետո լրացնել «ընդհանուր 9791 շահառուի գծով» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` անհրաժեշտության դեպքում կրկին քննության առնել որոշման դրույթներն ու ցուցանիշները և լրամշակված տարբերակը մինչև 2020 թվականի հունվարի 24-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: