24 Դեկտեմբերի 2019, 1899 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1254-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11 և 11.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Սահմանել, որ սույն որոշման NN 6 և 7 հավելվածներում նշված 23,999.0 հազ. դրամ և 950.0 հազ. դրամ գումարները տրամադրվելու են համապատասխանաբար այդ հավելվածներում նշված ծրագրերի նախագծահետազոտական փաստաթղթերի փորձաքննության և տեխնիկական վիճակի հետազոտության համար:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշման 2-րդ կետում նշված գումարները Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրերի հիման վրա։
4. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին՝ 2020 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ NN 6 և 7 հավելվածներով նախատեսված նպատակներով գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերով չծանրաբեռնված գումարը վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1254-Ն որոշման N 7 հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
1) վերնագրում՝ «տարածքում գտնվող բառերից հետո լրացնել «և հրատապ լուծում պահանջող բառերը.
2) 29-րդ տողում՝ «քաղ. Արմավիրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում բառերը փոխարինել «քաղ. Արմավիրի ջրամատակարարման համակարգի վերակառուցում, կոյուղագծի կառուցում բառերով.
3) 47-րդ տողում՝ «Արճիս բնակավայրի պոմպակայանի և խմելու ջրամատակարարման խողովակաշարի կառուցում և ՕԿՋ-ների հիմնանորոգում բառերը փոխարինել «Արճիս բնակավայրի պոմպակայանի, խմելու ջրամատակարարման խողովակաշարի և ՕԿՋ-ի կառուցում, բաշխիչ ցանցի վերակառուցում բառերով.
4) 48-րդ տողում՝ «Խմելու ջրամատակարարման համակարգի արտաքին և ներքին ցանցի կառուցում/ օրվա կարգավորիչ 1 ջրամբարի նորոգում բառերը փոխարինել «Խմելու ջրամատակարարման համակարգի արտաքին և ներքին ցանցի և ՕԿՋ-ի կառուցում բառերով.
5) 50-րդ տողում՝ «Խմելու ջրամատակարարման համակարգի արտաքին և ներքին ցանցի կառուցում, 1 պոմպակայանի և 45 հատ անհատական տների ջրաչափական հանգույցների կառուցում բառերը փոխարինել «Խմելու ջրամատակարարման համակարգի կառուցում բառերով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: