19 Դեկտեմբերի 2019, 1849 - Ն
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 192-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով անձնական տվյալների փոխանցման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն որոշմամբ սահմանված օպերատորը նշված որոշմամբ սահմանված ընդհանուր պահանջների հիման վրա մշակելու է տեխնիկական միացման համար սահմանված և կիրառվող անվտանգության նվազագույն պահանջներ: Անձնական տվյալների փոխանցման վերաբերյալ ծրագրային հարցումներ ուղարկելու համար նշված տեխնիկական միացման համար սահմանված և կիրառվող անվտանգության նվազագույն պահանջները բավարարելու պայման պետք է սահմանվի օպերատորի և համապատասխան պետական, տեղական ինքնակառավարման մարմնի, իրավաբանական անձանց և ներդրումային ֆոնդի հետ կնքվող պայմանագրերով:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տվյալների բազաներում մշակվող անձնական տվյալներն էլեկտրոնային եղանակով փոխանցելու կարգը հաստատելու մասին» N 192-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։