Կառավարության որոշումներ

19 Դեկտեմբերի 2019, 1158 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 1106-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ի» կետով և համաձայն «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 6.2-րդ մասի պահանջի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի «Ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները և չմասնատվող բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցներին հատուկ թույլտվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1106-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում «ՉՄԱՍՆԱՏՎՈՂ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՀԱՏՈՒԿ» բառերը փոխարինել «ՉՄԱՍՆԱՏՎՈՂ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐՈՂ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԶԱՆԳՎԱԾԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԵՎ (ԿԱՄ) ՄԵԿ ՍՌՆՈՒ ՎՐԱ ԸՆԿՆՈՂ ԲԵՌՆՎԱԾՔԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԵՎ (ԿԱՄ) ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՐԹՈՒՂՈՒ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԶԱՆԳՎԱԾԸ ԵՎ (ԿԱՄ) ՄԵԿ ՍՌՆՈՒ ՎՐԱ ԸՆԿՆՈՂ ԲԵՌՆՎԱԾՔԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» բառերով.
2) որոշման 1-ին կետի «ա» ենթակետում «չմասնատվող բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցներին հատուկ» բառերը փոխարինել «Չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման երթուղու» բառերով.
3) որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների չափորոշիչները» բառերը փոխարինել «տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն զանգվածները և չափերը» բառերով.
4) որոշման ամբողջ տեքստում «հատուկ թույլտվություն» բառերը փոխարինել «թույլտվություն» բառով.
5) որոշման 1-ին հավելվածի՝
ա. 2-րդ կետի 12-րդ ենթակետում «36-44 տոննա ընդհանուր զանգվածով և (կամ)» բառերը հանել.
բ. 5-րդ կետի «մեկանգամյա, բազմակի (որոշակի ժամկետով) կամ հատուկ» բառերը փոխարինել «մեկանգամյա կամ բազմակի (որոշակի ժամկետով)» բառերով.
գ. 10-րդ կետի «ճանապարհային վճարը (իսկ հատուկ թույլտվության դեպքում՝ նաև պետական տուրքը)» բառերը փոխարինել «պետական տուրքը» բառերով.
դ. 13-րդ կետի «կամ հատուկ թույլտվության» բառերը հանել.
6) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
7) որոշման N 1 հավելվածի N 2 ձևի վերնագրում «ԾԱՆՐԱՔԱՇ ԵՎ (ԿԱՄ)» և «HEAVYWEIGHT AND (OR)», «Ա» կետում՝ «ծանրաքաշ և (կամ)» և «A» կետում «heavy and (or)» բառերը հանել.
8) որոշման N 1 հավելվածի ձև 3-ի վերնագրում «ԵՎ (ԿԱՄ) ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ» և «AND (OR) WIDE FREIGHT», «Ա» կետում «և (կամ) մեծ եզրաչափերով» և «A» կետում «and (or) wide freight» բառերը հանել.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված