Կառավարության որոշումներ

19 Դեկտեմբերի 2019, 1839 - Ա

ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվա-կանի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ և 57-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն իր կարիքների համար 2019 թվականի ընթացքում ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով կնքված պայմանագրերում պայմանագրի գնի տասնհինգ տոկոսի շրջանակներում կատարել փոփոխություններ պայմանագրով սահմանված աշխատանքների և ծառայությունների կատարման վերջնաժամկետի ավարտից հետո՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 154-րդ կետով սահմանված ժամկետները։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իր կարիքների համար 2019 թվականի ընթացքում ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով կնքված պայմանագրերում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված փոփոխությունները կատարելիս չկիրառել նշված կետի հետևյալ նախադասությունը․
«Ընդ որում, սույն ենթակետում նախատեսված ժամկետը կարող է երկարաձգվել՝ մինչև պայմանագրով ի սկզբանե սահմանված ժամկետը լրանալը` պայմանագրի կողմի առաջարկության առկայության դեպքում, պայմանով, որ պատվիրատուի մոտ չի վերացել գնման առարկայի օգտագործման պահանջը, իսկ առաջարկությունը ներկայացվել է ոչ ուշ, քան պայմանագրով ի սկզբանե սահմանված ժամկետը լրանալուց առնվազն 5 օրացուցային օր առաջ.»։
3. Սույն որոշմամբ սահմանված աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով կնքված պայմանագրերում փոփոխությունների կատարման վերջնաժամկետը սահմանել մինչև 2020 թվականի հունվարի 31-ը։
4. Հաստատել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված կարգով 2019 թվականի ընթացքում ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով կնքված պայմանագրերի ցանկը՝ համաձայն հավելվածի:
5. Սույն որոշմամբ սահմանված դրույթները տարածվում են նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:

Հավելված