Կառավարության որոշումներ

12 Դեկտեմբերի 2019, 1833 - Ա

«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, 23-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ 2019 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) կողմից ընդունված, սույն որոշման հավելվածում ներառված աշխատանքների և ծառայությունների դիմաց՝ կազմակերպության «Արարատբանկ» բաց բաժնետիրական ընկերությունում բացված բանկային հաշվից կատարված՝ սույն որոշման հավելվածում նշված վճարումները հանդիսանում են «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջազգային վարկատու կազմակերպություններից ստացված վարկային միջոցներով իրականացվող ծրագրերի 2019 թվականի բյուջեների կատարում:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` կազմակերպության՝ «Արարատբանկ» բաց բաժնետիրական ընկերությունում բացված բանկային հաշվից 2019 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում կատարված վճարումները հիմնավորող փաստաթղթերի հիման վրա, ղեկավարվելով բյուջեների կատարման կարգի պահանջներով, ապահովել սույն որոշման հավելվածում նախատեսված վճարումների չափով փոխանցումների իրականացումը, կազմակերպության անվամբ բացված թիվ 900018006081 գանձապետական հաշվին:

Հավելված