12 Դեկտեմբերի 2019, 1808 - Ա
ՈՐՊԵՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ԵՎ ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 11-րդ մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը և Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Թվային Հայաստան» հիմնադրամի լուծարման արդյունքում որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն ընդունել հիմնադրամին սեփականության իրավուն-քով պատկանող գույքը՝ համաձայն N 1 հավելվածի և հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող, փաստացի «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածք-ների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությանը պահատվության հանձնված գույքը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշման NN 1 և 2 հավելվածներով նախատեսված գույքն ամրացնել Հա-յաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին:
3. Սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված գույքն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել «Էլեկտրոնային կառավարման ենթակառուց-վածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությանը։
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝
1) «Թվային Հայաստան» հիմնադրամի լուծարային հանձնաժողովի հետ համատեղ երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներով նախատեսված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով «Էլեկտրոնային կառավար-ման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրելու մասին պայմանագրի կնքումը: