12 Դեկտեմբերի 2019, 1797 - Ա
«ԿՈՔՍ ՔՈՆՍԱԼԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒ-ԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գրանցված «Կոքս Քոնսալթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում իրականացնել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված «Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում» գործունեությունը՝ տրանսպորտային օբյեկտների նախագծային փաստաթղթերի՝ տրանսպորտային ուղիների ու տրանսպորտային օբյեկտների արհեստական կառույցներ բնագավառներում:
2. Սահմանել, որ սույն որոշմամբ տրամադրված թույլտվությունը գործում է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում՝ 2019 թվականի սեպտեմբերի 9-ին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Կոքս Քոնսալթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված խորհրդատվական ծառայությունների մատուցման թիվ D-LRNIP-AF2 և թիվ DAS-LRNIP-AF2 պայմանագրերի ժամկետներում: