Կառավարության որոշումներ

12 Դեկտեմբերի 2019, 1778 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 50-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ պետական ոչ առևտրային կազմակերպությանը շենքի մաս ու շենք և Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարան պետական ոչ առևտրային կազմակերպությանը շենքի մաս ամրացնելու մասին N 50-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին և 2-րդ կետերից հանել համապատասխանաբար (2400 քառ.մետր) և (800 քառ.մետր) բառերը.
2) որոշման 1–ին կետի (250 քառ. մետր) և (100 քառ. մետր) թվերի և բառերի փոխարեն համապատասխանաբար լրացնել (327.13 քառ. մետր) և (111.59 քառ. մետր) թվերը և բառերը.
3) որոշման վերնագրում և 1-ից 3-րդ կետերում Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ և Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարան բառեր փոխարինել համապատասխանաբար «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Գյումրու տնտեսագիտական վարժարան բառերով: