12 Դեկտեմբերի 2019, 1780 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 1502-Ն որոշման 4-րդ կետում «2019 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ» բառերը փոխարինել «2020 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ» բառերով:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված դրույթը չի տարածվում գնումների արդյունքում առաջացած տնտեսումների վրա:
3. Թույլատրել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին սահմանված կարգով ընտրված կապալառու կազմակերպության հետ 2019 թվականի նոյեմբերի 14-ին կնքված ՋԲՄ-ԱՇՁԲ-2019/1 ծածկագրով պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել՝ հաշվի առնելով սույն որոշման 1-ին կետում նշված ժամկետը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: