Կառավարության որոշումներ

12 Դեկտեմբերի 2019, 1784 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը      ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդների, ներկայացուցիչների, մաքսային կցորդի և Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պահպանման ծախսերի ֆինանսավորման կարգը հաստատելու մասին N 1587-Ն որոշման վերնագրում, 1-ին կետում, որոշմամբ հաստատված N 1 հավելվածի վերնագրում և հավելվածով հաստատված կարգի 1-ին կետում մաքսային կցորդի բառերը փոխարինել մաքսային կցորդների բառերով: