Կառավարության որոշումներ

5 Դեկտեմբերի 2019, 1753 - Լ

«ԱՇԽԱՏԻՐ, ՀԱՅԱՍՏԱՆ» ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշման 4.2-րդ և 4.4-րդ կետերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Աշխատիր, Հայաստան» ռազմավարությունը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել «Աշխատիր, Հայաստան» ռազմավարության գործողությունների շրջանակը՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Հաստատել «Աշխատիր, Հայաստան» ռազմավարության ֆինանսական գնահատականը՝ համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն որոշմամբ նախատեսված «Աշխատիր, Հայաստան» ռազմավարության 2020-2023 թվականների միջոցառումների ծրագրով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից անհրաժեշտ ծախսերի հատկացման հնարավորության հարցը քննարկել տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակում:
5. Հանձնարարել պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին և առաջարկել ինքնավար մարմինների և անկախ պետական մարմինների ղեկավարներին յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ ներկայացնել կիսամյակային հաշվետվություն սույն որոշմամբ հաստատված ծրագրում ներառված միջոցառումների ընթացքի մասին:
6. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին` սույն որոշման 4-րդ կետով սահմանված հաշվետվությունները ստանալուց հետո ապահովել դրանց հրապարակումը Հայաստանի Հանրապետության կառավարւթյան պաշտոնական կայքէջում:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

 

Արխիվ

2024

2023