5 Դեկտեմբերի 2019, 1734 - Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը ՝ Հայաստանի Հանրապետությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում ձեռք բերել 30 հատ 240 լիտրանոց աղբամաններ (այսուհետ՝ գույք)՝ յուրաքանչյուր միավորի գինը 20.0 հազ. դրամ արժեքով:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը նվիրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել նվիրատվության պայմանագրի կնքումը, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը: