Կառավարության որոշումներ

28 Նոյեմբերի 2019, 1717 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ, ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N-650-Լ որոշման N 1 հավելվածի 52.2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագրի ֆինանսական գնահատականը՝ համաձայն N 3 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագրի կատարումը համակարգելու և մշտադիտարկելու նպատակով ստեղծել համակարգող խորհուրդ և հաստատել համակարգող խորհրդի գործունեության կազմակերպման կարգը` համաձայն N 4 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, հաստատել Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում 2019-2023 թվականների ռազմավարության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի կազմը, համակարգող խորհրդի և համակարգող խորհրդի կողմից ձևավորվող աշխատանքային խմբերի գործունեության սկզբունքները:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական կառավարման համակարգի մարմինների հետ համատեղ յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պլանավորման ժամանակ քննարկել Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագրով տվյալ տարվա համար նախանշված արդյունքների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսելու հնարավորությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված