28 Նոյեմբերի 2019, 1699 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 941-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Անվան փոխման կարգն ու պայմանները հաստատելու մասին» N 941-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
2. Անվան փոխման համար անունը փոխել ցանկացող չափահաս անձն անձամբ դիմում է ՔԿԱԳ մարմին:.
2) 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Անվան փոխման մասին դիմումը ՔԿԱԳ մարմնի կողմից քննության է առնվում դիմումը տալու օրվանից մեկամսյա ժամկետում:».
4) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Ընդունելով անվան փոխման մասին դիմումը՝ ՔԿԱԳ մարմինը քաղաքացիական կացության ակտերի պահպանման վայրերի ՔԿԱԳ մարմիններից ստանում է այն գրառումները, որոնցում անվանափոխման կապակցությամբ անհրաժեշտ է կատարել փոփոխություններ, եթե դրանք առկա չեն քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական կառավարման էլեկտրոնային համակարգում: Անվան փոխման մասին դիմումի հետ կապված փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով սահմանված կարգով:».
5) հավելվածի ամբողջ տեքստում ՔԿԱԳ տարածքային մարմին բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել ՔԿԱԳ մարմին բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասնհինգերորդ օրը: