28 Նոյեմբերի 2019, 1688 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1675-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր զինծառայողի հետ պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 1675-Ն որոշման հավելվածի N 1 ձևում նախատեսված պայմանագրում կատարել հետևյալ լրացումները՝
1) 1.2.2-րդ կետը «վկայական» բառից հետո լրացնել «կամ այդ ծրագիրն անցած լինելու մասին ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք» բառերով.
2) 5.2.2.6-րդ կետը «առողջական վիճակով» բառերից հետո լրացնել «կամ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով կամ Քրեական դատավարության օրենսգրքի 149-րդ հոդվածի 4-րդ մասով և «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 365-րդ հոդվածով կամ Քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ և 98.1-ին հոդվածներով սահմանված հանգամանքներով» բառերով.
3) 5.3-րդ կետը «ժամանակահատվածը» բառից հետո լրացնել «, բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված ժամանակահատվածների,» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: