Կառավարության որոշումներ

21 Նոյեմբերի 2019, 1667 - Ն

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀ-ՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ, ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՔԱՆԱԿՆԵՐԻ, ՁԵՎԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների, արդյունագործական որսի քանակների, ձևերի որոշման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման կարգը` համաձայն N 3 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հավելված