Կառավարության որոշումներ

21 Նոյեմբերի 2019, 1652 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 417 որոշման 5-րդ կետում «մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 419 որոշման 5-րդ կետում «մշակույթի» բառը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 27-ի «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը վերակազմակերպելու մասին» N 478 որոշման 1-ին և 2-րդ կետերում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 886-Ն որոշման 5-րդ կետում «մշակույթի» բառը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 7-ի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1920-Ն որոշման 3-րդ կետում և որոշման հավելվածի 23-րդ կետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 2145-Ն որոշման ամբողջ տեքստում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 2044-Ն որոշման 4-րդ կետում «մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 2156-Ն որոշման 5-րդ կետում «մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 2157-Ն որոշման 5-րդ կետում «մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 2176-Ն որոշման 3-րդ կետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 202 որոշման մեջ փոփոխություն կատարելու և պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 312-Ն որոշման 7-րդ կետում «մշակույթի» բառը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 971-Ն որոշման 4-րդ կետում «մշակույթի» բառը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և «Թանգարանագիտության հանրապետական գիտամեթոդական կենտրոն» պետական հիմնարկը լուծարելու մասին» N 896-Ն որոշման 6-րդ կետում «մշակույթի և երիտասարդության հարցերի» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 17-ի «Մի շարք բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորությունները Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը վերապահելու մասին» N 1250-Ն որոշման վերնագրում և 1-ին կետում «սպորտի և երիտասարդության հարցերի» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման լիազորությունները Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը վերապահելու մասին» N 1277-Ն որոշման 1-ին կետում «սպորտի և երիտասարդության հարցերի» բառերը, իսկ հավելվածի վերնագրում «մշակույթի և երիտասարդության հարցերի» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության արհեստագործական հոսքով ավագ դպրոցներն արհեստագործական ուսումնարաններ վերանվանելու, մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1210-Ն որոշման 3-րդ, 4-րդ և 7-րդ կետում և որոշման NN 1 և 2 հավելվածների ամբողջ տեքստում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1877-Ն որոշման 6-րդ կետում «սպորտի և երիտասարդության հարցերի» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1878-Ն որոշման 5-րդ կետում «սպորտի և երիտասարդության հարցերի» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
19. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 441-Ն որոշման 5-րդ կետում «սպորտի և երիտասարդության հարցերի» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
20. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 31-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 349-Ն որոշման 6-րդ կետում «լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը» բառերը փոխարինել «լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը» բառերով:
21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1194-Ն որոշման 6-րդ կետում և որոշման հավելվածի 2-րդ և 17-րդ կետերում «մշակույթի և երիտասարդության հարցերի» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
22. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 2400-Ն որոշման 4-րդ կետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
23. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 29-ի «Աուտիզմ ազգային հիմնադրամ» հիմնադրելու մասին» N 488-Ն որոշման 3-րդ կետում և որոշման հավելվածի ամբողջ տեքստում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
24. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու, «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին գույք հանձնելու մասին» N 872-Ն որոշման 3-րդ կետում և որոշման N 1 հավելվածի 4-րդ կետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
25. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 23-ի «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու մասին» N 80-Ն որոշման 3-րդ կետում և որոշման N 1 հավելվածի 4-րդ կետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
26. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 223-Ն որոշման 4-րդ կետում «մշակույթի» բառը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
27. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 24-ի «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 742-Ն որոշման 3-րդ կետում «մշակույթի» բառը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
28. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 1290-Ն որոշման 3-րդ կետում և որոշման N 1 հավելվածի 3-րդ կետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
29. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի «Երևանի Մխիթար հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 1407-Ն որոշման 3-րդ կետում և որոշման N 1 հավելվածի 4-րդ կետում և 111-րդ կետի 3-րդ ենթակետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
30. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 1408-Ն որոշման 3-րդ կետում և որոշման N 1 հավելվածի 4-րդ կետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
31. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 4-ի «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 138-Ն որոշման 3-րդ կետում և որոշման N 1 հավելվածի 4-րդ կետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
32. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 19-ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 615-Ն որոշման 3-րդ կետում և որոշման N 1 հավելվածի 4-րդ կետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
33. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 9-ի «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 660-Ն որոշման 3-րդ կետում և որոշման N 1 հավելվածի 4-րդ կետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
34. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 30-ի «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 771-Ն որոշման 3-րդ կետում և որոշման N 1 հավելվածի 4-րդ կետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
35. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 1031-Ն որոշման 3-րդ կետում և որոշման N 1 հավելվածի 4-րդ կետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
36. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի «Սիսիանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու մասին» N 969-Ն որոշման 4-րդ կետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
37. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 968-Ն որոշման հավելվածի 6-րդ և 7-րդ կետերում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
38. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 29-ի «Գորիսի N 1 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու մասին» N 986-Ն որոշման 4-րդ կետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
39. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին» N 1391-Ն որոշման 2-րդ կետում և որոշման հավելվածի 3-րդ, 26-րդ, 27-րդ, 30-րդ կետերում և 14-րդ կետի 6-րդ ենթակետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
40. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու, «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն», «Կապանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» և «Ստեփանավանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 10-Ն որոշման 8-րդ կետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
41. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 474-Ն որոշման 3-րդ կետում և որոշման N 1 հավելվածի 4-րդ կետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
42. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու, որպես նվիրատվություն գույք ընդունելու և գույք տրամադրելու մասին» N 657-Ն որոշման 3-րդ կետում և որոշման N 1 հավելվածի 4-րդ կետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
43. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 31-ի «Վանաձորի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և Ալավերդու մասնաճյուղ ստեղծելու մասին» N 1057-Ն որոշման 5-րդ կետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
44. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքը հետ վերցնելու և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին» N 1736-Ն որոշման 4-րդ կետում «սպորտի և երիտասարդության հարցերի» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
45. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: