21 Նոյեմբերի 2019, 1648 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 539-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի «Հարավային ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին N 539-Ն որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.1-ին կետով.
«13.1. Միևնույն ջրային ռեսուրսից առանց որակական և քանակական փոփոխության հիդրոէներգետիկ նպատակով հաջորդաբար իրականացված ջրառի ծավալի մեծությունը հաշվարկվում է մեկ անգամ՝ ջրառաջարկի և ջրապահանջարկի հաշվարկներում հաշվի առնելով ջրային ռեսուրսի առավելագույն մեկանգամյա օգտագործման քանակը՝ բացառելով կրկնակի հաշվառումը: Հիդրոէներգետիկ նպատակով հաջորդաբար ջրառի և ջրթափի միջև ընկած հատվածում հիդրոէլեկտրակայանի ջրառի հաշվառումն իրականացվում է՝ հիմք ընդունելով ջրային ռեսուրսի տվյալ հատվածի էկոլոգիական թողքի մեծությունը::
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: