Կառավարության որոշումներ

21 Նոյեմբերի 2019, 1641 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 6-րդ կետում «վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը» բառերը փոխարինել «վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը» բառերով.
2) որոշման NN 1 և 2 հավելվածներում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.
3) որոշման N 3 հավելվածի՝
ա. 25-րդ կետում և 31-րդ կետի 1-ին ենթակետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով,
բ. 33-րդ կետի 4-րդ ենթակետը հանել,
գ. 33-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.1-ին ենթակետով.
«13.1) քննարկում է դպրոցի ծնողական խորհրդի՝ տնօրենի նկատմամբ անվստահության վերաբերյալ առաջարկը և այն, իր դիրքորոշման հետ միասին, ներկայացնում է լիազորված մարմնի ղեկավարին.»,
դ. 39-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.
«4) խորհրդի յուրաքանչյուր նիստից հետո, երկու աշխատանքային օրվա ընթացքում, նիստի արձանագրությունը ներկայացնում է հրապարակման՝ դպրոցի պաշտոնական կայքում.»,
ե. 69-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«69. Տնօրենի բացակայության, ինչպես նաև տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում լիազորված մարմինը՝ ըստ ենթակայության, հաստատության տնօրենի պաշտոնակատար է նշանակում տնօրենի տեղակալներից մեկին կամ հաստատության տնօրենի պարտականությունները կատարող այլ անձի, ով տվյալ հաստատության խորհրդի անդամ չէ: Տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում տվյալ հաստատության տնօրենի լիազորությունները դադարեցված անձը չի կարող նշանակվել նույն հաստատության տնօրենի պաշտոնակատար կամ պարտականությունները կատարող:»,
զ. 77-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«77. Մանկավարժական խորհրդի կազմում ընդգրկվում են դպրոցի բոլոր մանկավարժական աշխատողները:»,
է. 93-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) մանկավարժական խորհրդի քննարկմանն է ներկայացնում ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամերի տնօրինման վերաբերյալ առաջարկություն.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: