Կառավարության որոշումներ

21 Նոյեմբերի 2019, 1653 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ի մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 5 հավելվածի N 8 աղյուսակը «1168. Արվեստների ծրագրի» «11015. Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակների հոբելյանական միջոցառումների իրականացում» միջոցառման «Հովեր» երգչախմբի կոմիտասյան կատարումներով համերգային հյուրախաղեր Գերմանիայում» բառերից հետո լրացնել «և Բելգիայում» բառերով: