21 Նոյեմբերի 2019, 1630 - Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Տաթևացու 9/1 հասցեում գտնվող՝ 7 736 777 դրամ սկզբնական արժեքով 197,5 քառ. մետր մակերեսով տարածքը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մյասնիկյան 15ա/1 հասցեում գտնվող՝ 72 000 000 դրամ սկզբնական արժեքով 610,4 քառ. մետր մակերեսով տարածքն ու դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.05552 հա հողատարածքը, Վիճակագրական կոմիտեի տնօրինության Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան 1-ին նրբանցք հասցեում գտնվող վարչական շենքի 11 225 686 դրամ սկզբնական (վերագնահատված) արժեքով 273.34 քառ. մետր մակերեսով 2-րդ հարկի տարածքը (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանումների աշխատանքային գործունեությունն իրականացնելու համար:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի և Վիճակագրական կոմիտեի նախագահի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի պահպանության ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության ընդհանուր միջոցների հաշվին: