Կառավարության որոշումներ

14 Նոյեմբերի 2019, 1593 - Ն

ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՍԱՐՔ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1215-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ հոդվածի 13-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը       ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել ավտոբուսներով օրենքով սահմանված կարգով ուղևորների կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների կողմից անսարք ավտոբուսների փոխարինման վերաբերյալ հարկային մարմին տեղեկատվություն ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Ավտոբուսներով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների կողմից անսարք ավտոբուսների փոխարինման վերաբերյալ հարկային մարմին տեղեկատվություն ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1215-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

Հավելված