Կառավարության որոշումներ

14 Նոյեմբերի 2019, 1575 - Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2015 թվականի սեպտեմբերի 3-ին ստորագրված N 1673P փոխառության համաձայնագրով իրականացված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում ձեռք բերված գույքի շահագործումը ծրագրի պահանջներին համապատասխան ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Ծրագրի շրջանակներում ձեռք բերված պետական սեփականություն հանդիսացող գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` 1,928,166,634 դրամ արժողությամբ գույքը` վերակառուցված ոռոգման համակարգերը, նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Լոռու, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի համայնքներին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել՝
1) սույն որոշման հավելվածում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրերի կնքումը համայնքների հետ, դրանցում սահմանելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման և հանձնման-ընդունման գործընթացներն իրականացվելու են նվիրաբերություն ստացող համայնքների միջոցների հաշվին.
2) սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը:

Հավելված

Արխիվ

2024

2023