14 Նոյեմբերի 2019, 1567 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 546-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասին և 122-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի «Վերադաս մաքսային մարմնի, վերադաս մաքսային մարմնի մաքսատուն-վարչությունների ու մաքսային կետ-բաժինների տեղակայման վայրերը և մաքսատուն-վարչությունների գործունեության տարածքները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 865-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 546-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը «Մովսես Խորենացու 1, 2» բառերից հետո լրացնել «և Թբիլիսյան խճուղի 2/14» բառերով:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հյուսիսային մաքսատուն-վարչության՝ Թբիլիսյան խճուղի 2/14 հասցեում գտնվող ստորաբաժանման տարածքում մաքսային հսկողության գոտի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի նոյեմբերի 18-ից:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր